ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Հայաստանը նույն ապականված արժեհամակարգում է»

«Հայաստանը նույն ապականված արժեհամակարգում է»
23.09.2013 | 15:37

Irates.am-ի հարցազրույցը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ:
-Պարոն Մակեյան, Դուք մասնակցում էիք «Ժառանգություն» կուսակցության` անցած շաբաթվա հանրահավաքին: Ինչպե՞ս եք վերաբերվում «Ժառանգության» առաջարկություններին:
- Գործընթաց է ընթանում, «Ժառանգությունը» առաջարկություն է արել, մենք դեռևս ապրիլին նախագահական ընտրություններից հետո հրապարակում աջակցել ենք ժողովրդին, հիմա տեսնենք ինչ է անելու «Ժառանգությունը», Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ է առաջարկում:
-Եկել եք իմանաք, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ի՞նչ է առաջարկում:
-Մենք կոնկրետ մասնակցում ենք էն գործընթացներին, որոնք ընթանում են Ազատության հրապարակում: Առավել ևս «Ժառանգության» պարագայում. մենք ինչ-որ պահի գործընկեր ենք եղել, նաև «Բարև Երևան» դաշինքով, այդ առումով մենք մասնակցում ենք:
-Իսկ ազատամարտիկների պայքարին ինչպե՞ս եք վերաբերվում, նրանք էլ են Ազատության հրապարակում հանրահավաքներ անում:
-Ողջունում եմ ազատամարտիկների գործողությունները, բայց էստեղ խնդիրը հետևյալն է` պետք է ձևակերպումը հստակ լիներ: Կա երկու թև: Մեկը, որ սոցիալական գործընթացների է գնում, մյուսը, որ քաղաքական հարցադրումներով է հանդես գալիս: Երկրորդի պարագայում, կարծում եմ, ճիշտ է համագործակցել նրանց հետ, աջակցել:
-Իսկ ինչո՞ւ սոցիալական խնդիրներ բարձրացնելը ճիշտ չեք համարում:
-Ես կարծում եմ, որ ճիշտ է, բայց հարցի լուծում չէ: Դա կարող է գործընթացին էպիզոդիկ լուծում տալ, բայց հիմնովին լուծումը մյուս խումբն է առաջարկում, որովհետև դրա հենքը քաղաքական է:
-Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է միանալու Մաքսային միությանը: Դուք ինչի՞ն եք կողմ` ԵՄ-ի հետ ասոցացմա՞նը, թե՞ Մաքսային միությանը:
-Երկու կողմն էլ մեզ համար անհասկանալի է: Երկու փաստաթուղթն էլ մենք չունենք, բայց մենք հասկանում ենք, թե ինչ արժեհամակարգ ունի Եվրոպական միությունը և ինչ արժեհամակարգ է առաջարկում Մաքսային միությունը: Իհարկե, կողմ ենք եվրոպական արժեհամակարգին: Եվրոպականը ինչքան էլ աղճատում են, ինչքան էլ պրեսկոտներ են գալիս, և այլն, միևնույն է, եվրոպական արժեհամակարգը մեծ հաշվով ապացուցվել է հարյուրամյակների ընթացքում: Իսկ էսօր, որտեղ մենք դիմում ենք, խորհրդային աղճատված, ապականված արժեհամակարգն է: Էսօր Հայաստանն է նույն արժեհամակարգում:
Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վերջերս ասաց, թե քաղաքական քննարկում է սկսել այն ուժերի հետ, որոնք ունեն միևնույն մտահոգությունները կապված Հայաստանի` Մաքսային միություն մտնելու վտանգների հետ և պատրաստ են պայքարելու հանուն իշխանափոխության: Այսինքն` կրկին Հայաստանի քաղաքական դաշտում միավորվելու և արագ քայլերով դեպի իշխանափոխություն գնալու հարցն է օրակարգում: Ձեր կուսակցությունը մտադի՞ր է միանալ Արամ Սարգսյանի կոչին:
-Հայաստանում, ցավոք, պետք է ասեմ, 15 տարուց ավելի մշտապես օրակարգային է էդ խնդիրը` արագ գնալ իշխանափոխության, ու մենք բազմիցս Արամ Սարգսյանի հետ մասնակցել ենք նման գործընթացների: Վերջինը 2008-ին էր և 2013-ը: Ռեալ շանս կար 2008-ին այդ գործը ավարտելու, բայց չավարտվեց: Կարծում եմ, պահը ճիշտ պետք է ընտրես, որովհետև նաև պետք է հաշվի առնես իմպուլսները, հասարակության հոգեվիճակը:
-Ըստ Ձեզ, հիմա պա՞հն է:
-Հարմար պահ է նրանով, որ Հայաստանը հայտնվել է երկու գերտերությունների, ուժային կենտրոնների բախման կիզակետում: Էդ առումով ոչ միայն պահն է, այլև անհրաժեշտություն կա, բայց թե ինչքանով քաղաքական ուժերս կկարողանանք դա մատուցել հասարակությանը և հասարակության արձագանքերը ստանալ, կյանքը ցույց կտա:
-Պարոն Մակեյան, նկատի ունենալով, որ նախկինում ՀԱԿ դաշինքի անդամ էիք, հիմա ի՞նչ հարաբերությունների մեջ եք ՀԱԿ կուսակցության հետ:
-Բացարձակ ոչ մի հարաբերություն:
-Մտադիր էլ չե՞ք շփվելու:
-Կյանքը հետաքրքիր ու բարդ է: Էս 15 տարվա ընթացքում շփվել ենք էնքան ուժերի հետ, որ… Իրենք նամարդություն արեցին, ու էդ առումով բարդ է գնահատական տալը, բայց կյանքը բազմազան է:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ